Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը և ՌԴ-ն, որոնց հարաբերությունները ոչ լավագույն ժամանակներն են ապրում, կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության: «Առավել ևս, որ ժամանակակից բազմաթիվ մարտահրավերներն ու սպառնալիքներն առաջին հերթին միջազգային ահաբեկչության աննախադեպ ալիք են բարձրացրել և պահանջում են ջանքերի լարում միջազգային իրավունքի հիման վրա: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է հրաժարվել միակողմանի գործողություններից և նոր բաժանարար գծերի ստեղծումից»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-'ը վկլայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ասել է Լավրովը:

 

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մտադիր է ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել Սիրիայում ռուսական Սու-24-ի միջադեպը: