«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Գալուստ Սահակյանը գնալով բրեժնեւյան ներկայություն է ապահովում Հայաստանում: Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ սկանդալների առիթ դարձած ԱԺ գործուղումների հարցով զբաղվում է ոչ թե խորհրդարանի խոսնակը, այլ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, որին հաջողվել է պատգամավորներին տրամադրել ԱԺ ղեկավարի դեմ, քանի որ արտասահման գործուղումներին ոչ այնքան պատգամավորներին, որքան աշխատակազմի անդամներին է ներգրավում:

 

Իսկ նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ էին մեկնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն չգիտես ինչու, ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ նրա տեղակալ Շարմազանովին:

 

ԱԺ-ում այդ հանդիպումն առիթ է տվել ենթադրությունների, որ Շարմազանովը դուրս է մղել Գրիգորիչին, եւ ԱԺ նախագահը ձեւական է իր պաշտոնում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում