ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքին և մարզերից Երևան եկող ճանապարհների փակ լինելուն, ասաց. «Ես հիշում եմ, որ 1988-ին, երբ զորքն էր կանգնած, մարդիկ էլի գալիս էին, այնպես որ՝ պատճառներ պետք չի բերեք»:

 

Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝ շատ սովորական պիտի դիտվի, որ հանրահավաք է կազմակերպվել, քանի որ այն, ինչն օրենքի շրջանակներում է, շատ բնական է: 

 

Արձագանքելով «Նոր Հայաստան»-ի՝ «Հեղափոխությունն սկսված է» հայտարարությանը՝ ԱԺ նախագահն ասաց. «Հայտարարեցին, որ հեղափոխությունն սկսված է, երկիշխանություն է, բայց երկրորդ իշխանության իշխաններին չտեսանք: Մարտի 1-ին ավելի ամուր քաղաքական գործիչներ էին: Այս ուժն ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական»:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.