Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռուսաստանյան Սու-24-ի տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է, որ միայն Ալլահը գիտի, թե ինչու են նրանք դա արել, գրում է Газета.Ru-ն:
«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են նրանք դա արել: Ցանկացած հարց կարող էր լուծվել բոլորովին այլ կերպ: Մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ առավել զգայուն հարցերի շուրջ: Միայն Ալլահը գիտի, թե ինչու են նրանք դա արել»,- ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ «հավանաբար Ալլահը որոշել է պատժել Թուրքիայում իշխող կլիկը՝ զրկելով նրան բանականությունից և խելքից»:
«Մենք բազմիցս կհիշեցնենք այն մասին, թե ինչ են նրանք արել, և նրանք դեռ կզղջան տեղի ունեցածի համար: Մենք գիտենք, թե ինչ է պետք»,- ասել է Պուտինը: