Ազատության հրապարակում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների դեմ կազմակերպված հանրահավաքը, որին այսօր մասնակցեց նաև Հայ ազգային կոնգրեսը։ Հանրահավաքից հետո մեկնարկեց ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի երթը:

 

 

ՀԱԿ–ը հայտարարեց, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին:

 

Ելույթ ունեցավ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը.



Վարչախումբը իր կատարած հանցագործությունները փորձում է բարդել Սահմանադրության վրա: Ասում են̀ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անցնցում իշխանափոխության, որ մարտի 1-երը քիչ կլինեն, եթե ազատվենք այս Սահմանադրությունից: Ի՞նչ է սա, եթե ոչ̀ էժանագին դեմագոգիա: Մեր երկրում որեւէ բան չի փոխվի, քանի դեռ ընտրությունները կեղծվում են: Մարտի 1 չի լինի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն: Դեկտեմբերի 6-ին մենք վճռական «ոչ» պետք է ասենք երկիրը այս աղետալի վիճակին հասցրած և իշխանությունը յուրացրած վարչախմբին: Կոչ եմ անում մասնակցել հանրաքվեին ու «ոչ» ասել:

 

 

Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.



Այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, այլ մենք հավաքվում ենք վերջապես Սահմանադրությունը, ինքնիշխանությունը, անձնական շահը վերադարձնելու ժողովրդին: Չկա կուսակցական դրոշ, մենք անկեղծ ենք ձեզ հետ: Մենք ունենալու ենք նոր Հայաստան, եթե բոլորս միասին բերենք մեր ուժերը, դուրս գանք փողոց, ապա միասնական մեր ազգի հարցը կլուծենք: Ով ուզում է մերժել այս կեղծ հանրաքվեն, այս կեղծ ռեժիմը, ինքն իր եղանակը պետք է ընտրի:

 

 

Ելույթ ունեցավ ընդդիմության միասնական շտաբի պետ, «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը.



Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ վաղը ժամը 18:00-ին հերթական հավաքն է լինելու, դեկտեմբերի 5-ին և 6-ին նաև կլինի երթ, իսկ հանրաքվեի օրը՝ 6-ին ժամը 20 00-ին, երբ արկղերը կփակվեն և ընտրական հանձնաժողով կսկսի հաշվման գործընթացը՝ իրենք այդ ամենին կհետևեն Ազատության հրապարակից: 

 

 

Ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը.



Երեք օր է մնացել Սերժ Սարգսյանի ավանտյուրայի վախճանին: Սերժ Սարգսյանը քաղաքական հնարք կիրառեց, որ իբր ինքը Հայաստանում անց է կացնում բարեփոխումներ: Գործող Սահմանադրությունից ծավալով երկու անգամ ավել Սահմանադրություն առաջարկեցին, որը քաղաքացիներից ոչ մեկը չկարդաց, և այդ հնարքը, որ կոչվում է իբր բարեփոխումներ՝ շատ պարզ, շատ արագ բացահայտվեց, որ ոչ մի այլ նպատակ, քան Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն է ՝ չունի: