Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» հետ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսին խոսել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխն իսկական օրինակ է բոլորի համար: Նա մարմնավորումն է այն ամենի, ինչ անում է ակումբը»,- Տուխելի խոսքը մեջբերում է դորտմունդցիների թվիթերյան միկրոբլոգը:

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ վաղը: