Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 հարթակում ծագած հրդեհի պատճառով տասնյակ նավթագործներ անհետ կորել են, կան զոհեր եւ վիրավորներ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org կայքը' նշելով, որ հարթակում դեռեւս շարունակվում է հրդեհը եւ նավթագործների հետ տղի ունեցող ցավալի եւ ողբերգական իրավիճակը:

 

 

Կայքը հայտնում է, որ հրդեհը ծագելու ժամանակ հարթակում եղած մարդկանց թվաքանակի մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում:

 

 

Ըստ SOCAR-ի' միջադեպի ժամանակ հարթակում 42 մարդ է եղել: Հայտնի չէ,թե նրանցից քանիսն են փրկվել:

 

 

Report.az-ը հայտնել է, որ փրկարարներին նրանցից միայն երկուսին է հաջողվել փրկել եւ նավ բարձրացնել: APA-ն հաղորդել է, որ փրկվել է 7 մարդ: «Թրենդ»-ը հայտնում է, որ փրկվածները 5-ն են, իսկ մնացածների ճակատագիրն անհայտ է:

 

 

Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլըն Facebook-ի իր էջում գրել է, որ վթարի ժամանակ թիվ 10 հարթակում 84 մարդ է եղել:

 

 

«3 մարդ դեռեւս գտնվում է հարթակի կացարանում: 36 մարդ վերցրած ռետինե նավակը պատռվել է: Նավակից հաջողվել է փրկել միայն 4 մարդու, իսկ 32 մարդ անհետ կորել է: Երկրորդ նավակում 46 մարդ կա: Նավակը դեռեւս մնում ալեկոծված ծովում եւ փրկարարներին չի հաջողվում հասնել նրանց», -նշել է նա:

 

 

Փրկարարական աշխատանքներին մասնակցողներց մեկի ազգականը virtualaz.org-ին հայտնել է, որ հրդեհի ժամանակ հարթակում միայն եկու ռետինե նավակ է եղել, որոնցից յուրաքանչյուրը 10 մարդուց ավելի չի կարող վերցնել:

 

 

Աղբյուրը հայտնել է, որ փրկված եւ վիրավոր նավթագործները նավերով բերվում են Զըղ նավահանգիստ: Հարթակում հրդեհը շարունակվելու պատճառով փրկարար նավերը չեն կարողնում մոտենալ: Փրկարար ուղղաթիռներ եւս հնարավոր չէ ուղարկել ծովում ուժգին քամու եւ փթորիկը շարունակվելու պատճառով:

 

 

Virtualaz.org-ը երեկ հայտնել էր, որ Կասպից ծովում ուժգին ալիքները երեկ կեսօրին սրբել տարել են Բաքվի «Նավթային քարերը», ինչի արդյունքում ավերածությունների հետեւանքով երեք նավթագործներ անհետ կորել են:

 

 

Հղում կատարելով SOCAR-ին, կայքը հայտնել էր, որ ալիքները նրանց ծովն են նետել այն կացարանի հետ միասին, որտեղ նրանք բնակվում էին: Կայքը հայտնել էր, որ ծովից առայժմ դուրս է բերվել նրանցից միայն մեկի դիակը: