Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանըն ընթացող քարոզարշավն անբարոյականություն է որակում: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Կարապետյանի խոսքով' առեւտուր է գնում: «Մեկ դիմում են տալիս, մեկ հետ վերցնում: Պարզ էր, որ պետք է հետ վերցներ: Ես գիտեմ, որ Հայրիկյանի մոտ գնացել է Սերժը, Մուկուչյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այդպես էլ պետք է լիներ: Գնում էին, խնդրում էին, բան էին խոստանում: Ես գիտեմ, որ պաշտոնի հարց է քննարկվել»,- ասաց Տիգրան Կարապետյանը, հավելելով, որ Հայրիկյանին ասել են, թե Հայաստանին 10 միլիարդ գումար են խոստացել, իսկ, եթե ընտրությունները հետաձգվեն, դա կհարվածի ժողովրդավարությանը:
«Այդ ամենն անդուր է' տալը, վերցնելը, բազառ անելը»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը: