ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ բյուջեի նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին. «Նայում եմ առաջարկներին, ոնց որ քառասուն կիլիոմետրանոց ասֆալտ անենք, որից երեսուն կիլոմետրը դուք եք անում, մյուսը տասը բաժանել եք հանրապետականների մեջ՝ մարդա մի կիլոմետր ասֆալտ անի:

 

Ախալքալաքցիքի հացն էլ ենք կտրել. իրենք են հիմնականում ասֆալտ անում: Որպես ընդդիմություն՝ մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր բաժին ասֆալտն անենք»:

 

Ի պատասխան Բագրատյանի ելույթի՝ Սահակյանն ասաց. «Գոնե մի նորմալ բան ասեիք. ի՞նչ ասֆալտ, ի՞նչ հանրապետական: Պարոն Բագրատյանին էլ ասֆալտ տվեք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.