Ինչպես ասվում է հանրահայտ «Ոսկե ցլիկ» վեպում, «իրականացավ ապուշի երազանքը» (Сбылась мечта идиота), Տիգրան Խզմալյանն արդեն ամենայն իրավամբ դարձավ ադրբեջանական ԶԼՄ-ների հերոս, Ադրբեջանի հասարակության կողմից սիրված կերպար:

 

Նախ, Խզմալյանը չէր կարող չառաջնորդվել «լավ բանը երեք անգամից է լինում» սկզբունքով և իր երրորդ հարցազրույցը չտար ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին, բացի այդ էլ երրորդ հարցազրույցն առավել «կատարյալ» էր նրանով, որ այստեղ Խզմալյանի կողմից անկեղծ ցավակցություններ հնչեցին Բաքվի նավթահանքերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ադրբեջանցիների համար:

 

Ես կարծում եմ, որ արդբեջանցի ժողովուրդը և Ադրբեջանի իշխանություններն անպայման կգնահատեն Խզմալյանի այսպիսի նվիրվածությունն իրենց, և քանի որ Haqqin.az-ին երեք հարցազրույց արդեն եղել է, ապա «արդարության առաջամարտիկին» իրենց երկրում արդեն նոր՝ ավելի խոշոր հարթակ կտրամադրեն, օրինակ, ինչու՞ չէ, կարող են հրավիրել Բաքու և այնտեղ Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ ասուլիս տալու հնարավորություն ընձեռել:

 

Կարծում եմ՝ Խզմալյանը դեռ շատ առաջ կգնա, երիտասարդ է, նրան դեռ կանաչ ճանապարհ է սպասվում դեպի կանաչ-կապույտ-կարմիր դրոշով՝ իրեն հոգեհարազատ երկիր:

 

Կարեն Վարդանյան