Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը գտնում է, որ 2016 թվականին համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը կշարունակվի: Այս կարծիքը նա հայտնել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Զարգացող երկրների տնտեսությունը հայտնվել է նույն այն վիճակում, որում գտնվում Էր 90-ական թվականների վերջին կամ կամ 80-ական թվականներին: Կենտրոնական բանկերն անկախ են, ֆիսկալ տարածությունն մեծացել է, պահուստներն աճել են: Բայց մենք այնուամենայնիվ սպասում ենք, որ զարգացած շուկաները, որոնք 2008-ից մինչեւ 2014 թվականն իրոք ապահովել են համաշխարհային տնտեսության աճը, այս տարի կաճեն ավելի դանդաղ: Իսկ քանի որ հումքի գներն էլի ինչ-որ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կմնան ցածր, մենք կարծում ենք, որ աճի դանդաղումը կշարունակվի առնվազն նաև հաջորդ տարի»,- ասել է ՀԲ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: