Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 36 հարց, 4 միջազգային պայմանագիր:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում հիմնականում ընդգրկված են օրենքի նախագծեր, որոնք կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ: Նախատեսվում է արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել ՀՀ Վերչահսկիչ պալատի 2016թ. տարեկան գործունեությունը և 2014թ. հաշվետվությունը: