Մեզ համար մեկ զոհն էլ մտահոգիչ է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ, հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանային լարվածությունը մեծացնելուն, տանկեր կիրառելուն: 

 

Հարցին, թե որը պետք է լինի մեր քայլը, Սարոյանը նշեց, որ մենք էլ ենք հակահարված տալիս: «Դուք չե՞ք տեսնում, որ հակահարված տալիս ենք»: 

 

«Էս վերջում ինչքան բան կատարվեց՝ Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը, Դավութօղլուի՝ Ադրբեջան այցը, նրա հայտարարությունը, Թուրքիան ա էլի, իրանք իրանց ոգևորում են»,- նկատեց Սարոյանը: 

 

Գեներալի խոսքով՝ մենք պատերազմ չենք սկսելու, բայց եթե սկսվեց, կռվելու ենք. «Հո չենք ասելու՝ արեք մեզի սպանեք, էս անգամ կտենան՝ ինչ ենք անելու: Երևում ա՝ Բաքվի ձեռը կրակն են ընկել»: 

 

Դիտարկմանը, թե հակառակորդը նաև տանկեր է կիրառում, պատգամավորը նշեց. «Պատերազմի դաշտում տանկն իրենից մի մեծ բան չի ներկայացնում: Կարևորը բանակը մարտունակ ա, տղերքի դուխը տըեղն ա: Թե թուրքը ինչ ա ուզում, պատասխանը կստանա: Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ ասում էիք՝ ռուսն Ադրբեջանին զենք ա ծախում, ասում էի մի օր էդ զենքն իրան կկրակի, ճի՞շտ ա, մի քանի ամիս ա անցել, տեսա՞ք՝ ում վրա կրակեց: Վերջապես ռուսն իրա մաշկի վրա զգաց, հասկացավ, որ թուրքն իրան բարեկամ չի դառնա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում