Մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Հայկ Կյուրեղյանն այսօր դադարեցրել է հացադուլը, որը հայտարարել էր դեռևս նոյեմբերի 17-ին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

Նա նշեց նաև, որ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է:

 

Դատապարտյալի հայտարարած հացադուլը տևեց 28 օր:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում, որի ընթացքում Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա և օդամղիչ ատրճանակից կրակել էր ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ) և 316-րդ հոդվածի 4-րդ մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: