Պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած աշխարհահռչակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես է եկել «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագծով: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Միջոցառմանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել Ծառուկյան ընտանիքի ներկայացուցիչները: