Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խստորեն դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից քրդաբնակ շրջաններում իրականացվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին Դեմիրթաշը խոսել է հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Նա մեղադրել է թուրքական ոստիկանությանը Քուրշունլու մզկիթն այրելու մեջ: Անդրադառնալով պետական շրջանակների այն հայտարարություններին, որոնցով քրդաբնակ նահանգներում իրականացվող ռազմական գործողությունները մեկնաբանվել են որպես «մեծ մաքրության գործողություն», ասելով. «Ո՞վ եք դուք: Ո՞ւմ եք որտեղից ավլում: Այս հողերում կարող եք միայն կոյուղիները մաքրել, այլ վայրեր մաքրել չեք կարող»:

 

 

Դեմիրթաշը մեղադրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Ռուսաստանի հասցեին 1-2 օր հոխորտալու, այնուհետև «կաթ թափած կատվի» վերածվելու մեջ: