Երեկ եվրոպական երկու երկրներում տեղի ունեցան ընտրություններ ու հանրաքվե, որոնք մի կողմից բացահայտում են քաղաքական համակարգը նորացնելու ձգտում, մյուս կողմից' ցույց են տալիս, որ կան ավանդական արժեքներ, որոնց շարունակում են հավատարիմ մնալ անգամ տոլերանտ եվրոպացիները:

 

Հոկտեմբերի 20-ը հիրավի պատմական դարձավ ժամանակակից Իսպանիայի քաղաքական համակարգի համար, որում' տասնամյակներ շարունակ, երկու քաղաքական ուժի' պահպանողական Ժողովրդական ու Սոցիալիստական բանվորական կուսակցությունների մենաշնորհն էր:

 

Երեկվա խորհրդարանական ընտրությունները վերջ դրեցին երկկուսակցական քաղաքական մենաշնորհին: Դրա համար կային նախադրյալներ, քաղաքական ու սոցիալակսն հիմքեր: Իսպանիան ԵՄ աղքատ երկրներից մեկն է, որում գործազրկությունը գտնվում է 21%-ի սահմաններում, բարձր է կոռուպցիայի մակարդակը, իսպանական էլիտան չի կարողանում արդյունավետ մեխանիզմներ գտնել' կատալոնական անջատողականությունը չեզոքացնելու ուղղությամբ:

 

Մի խոսքով' երկրում ի հայտ էին եկել համակարգային, ինստիտուցիոնալ ճգնաժամի նախանշաններ: Խնդիրը հանգուցալուծվեց հեղափոխական ճանապարհով, սակայն' ընտրությունների միջոցով, ընտրողի մասնակցությամբ:

 

Հետայսու Իսպանիայի խորհրդարանում ներկայացված կլինեն ոչ միայն երկու ավանդական քաղաքական ուժերը, այլ նաև' ազատական «Քաղաքացիներ» ու հակակապիտալիստական «Պադեմոս» կուսակցությունները: Սա քաղաքական համակարգի հեղափոխություն է:

 

Կառավարող պապանողականները' վարչապետ Մարիանա Ռախոյի գլխավորությամբ, հաղթանակ են տարել, սակայն կորցրել են միանձնյա իշխանություն ձևավորելու քաղաքական մենաշնորհը: Իսպանիայի նոր քաղաքական համակարգն անխուսափելի է դարձնում կոալիցիաների ձևավորումը, ինչը բարձրացնում է քաղաքական մշակույթի նշաձողը:

 

Երեկ եվրոպական մել այլ երկիր՝ Սլովենիան, ապացուցեց, որ տոլերանտ Եվրոպան նաև պահպանողական է՝ հավատարիմ բազային արժեքներին, քրիստոնեական բարոյականությանը:

 

Սլովենիան կարող էր դառնալ եվրոպական 14-րդ ու հետսոցիալիստական առաջին երկիրը, որը լեգալացնում է միասեռ ամուսնությունները: Սակայն' հիմնականում կաթոլիկներով բնակեցված Սլովենիայի բնակչության 63%-ը մերժեց այս հեռանկարը՝ չնայած, որ այդ երկրի խոհրդարանը մարտ ամսին օրենսդրորեն ամուսնություն էր հռչակել «Երկու մարդու միությունը»:

 

Եվրոպան գտել է տոլերանտության ու պահպանողականության ներդաշնակության օպտիմալ բանաձևը՝ գրավիչ մոդել դառնալով աշխարհի շատ երկրների համսր, որոնք ձգտում են զարգացման:

 

Սուրեն Սուրենյանց