Թուրքիայում երկու սիրողական թիմերի «Դալիկասպորի» և «Սանայիսպորի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստներից մեկն աչքի է ընկել անվայել արարքով:
Տուգանային հրապարակում պաշտպանը գետնին է գցել հարձակվողին և կարմիր քարտ է ստացել: Բարկացած ֆուտբոլիստը հեռացումից հետո ոտքով հարվածել է գետնին ընկած մրցակցի դեմքին:
Զանգվածային ծեծկռտուքից խուսափել հաջողվել է մարզիչների, մրցավարների միջամտության շնորհիվ: