MediaMall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Կո՞ղմ եք, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնի Իվետա Մուկուչյանը»:

 

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 42%-ը (1310 ձայն), կողմ է, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնի Իվետա Մուկուչյանը:

 

Մասնակիցների 29%-ի (920 ձայն) համար միևնույն է, թե ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, իսկ մյուս`29%-ը (910 ձայն) կողմ չէ Իվետա Մուկուչյանի մասնակցությանը:

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 3140 մարդ: