ԱՄՆ-ում վերջին երեսուն տարիների ընթացքում՝ առաջին անգամ արտադրվել է 50 գրամ պլուտոնիում-238: Ռադիոակտիվ իզոտոպն օգտագործվելու է ՆԱՍԱ-ի տիեզերանավերի համար: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Նշվում է, որ պլուտոնիումի մի փոքր խմբաքանակ գիտնականներն արտադրել են ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Էներգետիկայի ազգային լաբորատորիայում: Իզոտոպի արտադրության նախագիծը մեկնարկել է 2013 թ.:

 

Նշենք, որ ամերիկացիները դադարեցրել են պլուտոնիում-238-ի արտադրությունը 1988 թ. սառը պատերազմի ավարտից հետո: 1992 թ.-ից ԱՄՆ-ն հինգ տարվա ընթացքում գնել է պլուտոնիում-238-ը Ռուսաստանից: