Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ տնտեսական իրավիճակն Ուկրաինայում վերջին տարիներին չի բարելավվել, այլ նույնիսկ վատացել է: Քաղաքական գործչի կարծիքով՝ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ:
«Ուկրաինայում չեմ հանդիպել մի մարդու, որը կասեր, որ Յանուկովիչի ժամանակ կոռուպցիան երկրում նվազել է: Ավելին՝ ես ամեն օր լսում եմ, որ հիմա տոկոսադրույքները բարձրացել են: Ես չեմ հանդիպել փոքր և միջին բիզնեսի մի ներկայացուցչի, որը չէր կրկնի, որ երբեք այդքան վատ չի եղել, քան հիմա՝ ոչ Կուչմայի, ոչ «նարնջագույների», ոչ էլ Յանուկովիչի օրոք», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Սաակաշվիլիին, ով ելույթ է ունեցել Կիևում հակակոռուպցիոն ֆորումի ժամանակ:
Այդ ֆորումն անցկացվում է Սաակաշվիլիի թիմի աջակցությամբ: Քաղաքական գործչի կարծիքով՝ նման միջոցառումները կարող են փոխել իրավիճակը երկրում, և նրանք ստեղծված չեն որևէ կոնկրետ կուսակցության հետ առճակատման համար: