«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus A321 ինքնաթիռի կործանման հետաքննության մարամասները հայտնի են:
Օդանավում ահաբեկչությունն իրականացվել է լայն տարածում ունեցող տեսակի պայթուցիկի օգնությամբ, ինչը մեծապես դժվարացնում է դրա արտադրողների որոնումները: Այս մասին հաղորդում է «Կոմմերսանտ» թերթը՝ հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրին:
Հանցագործները կարող էին օգտագործել C-4 պլաստիկ պայթուցիկը, որը մշակվել է ԱՄՆ-ում 1960 թթ.: Այժմ այն արտադրվում է աշխարհի շատ երկրներում: Ռումբը եղել է Schweppes խմիչքների ալյումինե տարայում: Այն թաքցրել են օդանավի աջ մասում գտնվող նստարաններից մեկի տակ: