Խոսելով ԲՀԿ-ի՝ իր դիրքորոշումները հաճախ փոխելու մասին՝ պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին ասել է, թե «արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում»: Իսկապես, որ աշխարհն այսօր արագ է փոփոխվում, բայց դե եթե քաղաքական ուժը կամ գործիչն իրեն հռչակում է որպես կոնկրետ գաղափարախոսության կրող, ապա գաղափարները գոնե այդքան հաճախ չպետք է փոխվեն: Օրինակ, եթե քաղաքական ուժը կտրականապես դեմ է խորհրդարանական համակարգին, ինչպե՞ս կարող է ընդամենը մի քանի ամիս հետո կողմ լինել, կամ հակառակը՝ եթե նախկինում միշտ կողմ է եղել, ինչպե՞ս կարող է հանկարծ դեմ դառնալ...

 

Ես, իհարկե, նորմալ եմ համարում, որ քաղաքական գործիչների դիրքորոշումները տարբեր հարցերում կարող են երբեմն և փոխվել՝ կախված մի շարք հանգամանքներից: Սակայն նման դեպքերում գործիչները պետք է հստակ հիմնավորում ունենան, թե ինչու փոխվեց իրենց դիրքորոշումը և այնպես դա ներկայացնեն, որ մարդկանց համար հարցականներ ու մութ կողմեր չմնան: Իսկ ասել, թե ուղղակի փոխվում ենք նրա համար, որովհետև աշխարհն է արագ փոփոխվում, նշանակում է՝ դիրքորոշումների փոփոխություններն օբյեկտիվ հիմնավորում չունեն:

 

Կարեն Վարդանյան