Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է որակել քրիստոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղ ում անելով Reuters գործակալությանը:

 

«Այժմ ես վստահ եմ, որ մենք բավականաչափ ապացույցներ ունենք, որպեսզի այն, ինչ տեղի Է ունենում, համարենք ցեղասպանություն, որը միտումնավոր ուղղված է քրիստոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ոչնչացմանը»,- հայտարարել է Քլինթոնը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: