Հունվարի 1-ին, ժամը 00.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում այրվում է տուն:

 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչոթւյան օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ այրվում է Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի շվաքարանը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել՝ 03.11-ին:

 

Այրվել են անասնագոմի շվաքարանից մոտ 10 քմ, անասնագոմի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), կուտակված անասնակեր (մոտ 100 հակ) և ծխահարվել է մոտ 200 հակ անասնակեր: