Ցանկալի չէր սկսվող տարվա առաջին իսկ օրը արդեն քննադատություն հնչեցնել, սակայն տվյալ դեպքում այլ տարբերակ չեն թողնում: Հասկանալի է, որ բոլորը գիշերը Ամանոր են նշել, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Սակայն կան աշխատանքներ, որոնք ավելի մեծ պատասխանատվություն են պահանջում, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանի փողոցներից ու մայթերից ձյունը մաքրելուն և մերկասառույցը վերացնելուն: Վերջապես պետք է հաշվի առնել, որ հատկապես այս օրերին մեր համաքաղաքացիների համար շատ կարևոր է տեղաշարժվելու խնդիրը, իսկ տեղացող ձյան պայմաններում այդ ուղղությամբ աշխատանքներ չտանելը կաթվածահար է անում երթևեկությունը և զգալիորեն դժվարացնում մարդկանց տեղաշարժը:
Իհարկե, քաղաքի որոշ հատվածներում կեսօրից սկսած ինչ-որ աշխատանքներ նկատելի են, բայց դրանք բավական չեն, որպեսզի նորմալ տեղաշարժի հնարավորույթուն ապահովեն երևանցիների համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորի, հատկապես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, Ամանորը' ուզում եմ նաև հիշեցնել, որ այս օրերին իրենց աշխատանքն ամենապատասխանատուն է և իրենցից է կախված մեր բոլոր համաքաղաքացիների հարմարավետությունը:
Կարեն Վարդանյան