21-րդ չէ, նույնիսկ 22-րդ դարն էլ գա՝ միևնույն է, էությամբ քոչվորը մնալու է քոչվոր, և մեր թե արևելյան, և թե արևմտյան ոչ բարով հարևանների քաղաքակրթական մակարդակը չի բարձրանա: Միգուցե փոխվում է նրանց հագուկապի ձևը, մազերի սանրվածքը, օգտագործվող տեխնիակյի միջոցները, բայց գարշահոտ էությունը մնում է նույնը՝ թուրքականը: Օրերս Թուրքիայի կրոնական գործերով վարչության կայքում հայտարարություն է հոր և աղջկա միջև հարաբերություների քննարկման շրջանակում գրել են, որ հայրը կարող է սեռական կրքով համբուրել հարազատ աղջկան՝ հղում անելով իսլամական աղբյուրներին:

 

Հասկանալի է, որ Իսլամը ստեղծվել է միջնադարում, երբ քաղաքակրթության մակարդակն անհամեմատ ավելի ցածր էր և այն ժամանակ ձևավորված կրոնական որոշ սկզբունքներ միգուցեև համահունչ են եղել ժամանակի բարքերին: Բայց չէ՞ որ ժամանակն առաջ է գնում, մարդկությունն էլ քաղաքակրթվում է, գիտակցությունն էլ՝ բարձրանում, հետևաբար միջանադրում ձևավորված որոշ կրոնական սկզբունքներ այսօր կարող էին և այլ՝ ավելի ընդունելի մեկնաբանություն ստանալ կամ էլ ընդհանրապես չկիրառվել: Քաղաքակիրթ ազգերի դեպքում, այո, այդպես էլ արվում է, բայց ոչ թուրքերի: Այնպես որ այստեղ հարցը ոչ թե այնքան կրոնական է, այլ սա պարզապես թուրքի բուն էության հերթական բացահայտումն է:

 

Եթե կհիշեք՝ 1-2 տարի առաջ էլ մի թուրք տղամարդ բադ էր բռնաբարել: Շատ հատկանշական է...

 

Կարեն Վարդանյան