ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է, և ոչ մի այլ պետություն չի հասնի Նահանգների ուժին: Նման հայտարարությամբ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ամերիկայի տնտեսական անկման մասին բոլոր խոսակցություններն իրենցից դատարկաբանություն են ներկայացնում: Ինչպես և հռետորաբանությունն այն հարցի վերաբերյալ, որ մեր թշնամիներն ավելի ուժեղ են դառնում, իսկ Ամերիկան՝ թուլանում: Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր երկիրն է: Ոչ մի երկիր չի կարող բացեիբաց հարձակվել մեզ վրա, քանի որ գիտի, որ դա չի հաջողվի»,- ասել է Օբաման: