ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ 700 հոգանոց եռասերունդ երկրապահական պատվիրակությունն այցելեց Արցախի բոլոր զորամասեր, հենակետեր, մարտական դիրքեր, ծերանոցներ, մանկատներ, հիվանդանոցներ, կալանավայրեր: Երկրապահների խոստովանությամբ' իրենք գնացել էին ոգեւորելու, գոտեպնդելու հայ զինվորին, սահմանաբնակ հայությանը, սակայն, իրենք լիցքավորվեցին, զորացան, ամրացան' տեսնելով հայ դիրքապահի, սահմանաբնակ արցախցու տոկուն կամքն ու հայրենիքը, պաշտպանելու, շենացնելու վճռականությունը: