69 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, դերասանը մահացել է քաղցկեղից: Նրա մահվան լուրը հաստատել են ընտանիքի անդամները:
Հրատարակությունը ներկայացնելով Ռիքմանի կենսագրությունը, շեշտում է, որ նրա հայտնի դերերից է «Հարի Փոթերում» պրոֆեսոր Սնեյփի կերպարը:
1946 թվականին Լոնդոնում ծնված դերասանին հռչակ է բերել նաև «Die Hard» ֆիլմում Հանս Գրուբերի դերը:
Ռիքմանը տարբեր դերերով հանդես է եկել մի շարք ֆիլմերում, հնչյունավորել մուլտհերոսների: