Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո այդ երկրի ազգային արժույթը' լիրան շարունակում է դոլարի նկատմամբ արժեզրկվել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ այսօր լիրայի հերթական արժեզրկման պատճառ են դարձել քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունները, որոնց հետեւանքով 6 մարդ զոհվել, 40 մարդ էլ վիրավորվել են:

 

 

Հունվարի 13-ին ամերիկյան մեկ դոլարն արժեր 3,2 թուրքական լիրա, իսկ այսօր արդեն այն հասել է 3,4 լիրայի: