Սա իմ տունն է, այստեղ հաջողության եմ հասել: Այս մասին ասել է «Ռեալ Սոլթ Լեյքի» նորեկ Յուրա Մովսիսյանը՝ խոսելով ամերիկյան ակումբ վերադառնալու պատճառների մասին:

«Երբ մի քանի տարի առաջ որոշել էի վերադառնալ ԱՄՆ, միանգամից ասացի, որ հաջորդ ակումբս լինելու է հենց «Ռեալ Սոլթ Լեյքը»: Սա իմ տունն է, այստեղ հաջողության եմ հասել: Կարծում եմ՝ տարբեր առաջնությունների տարբեր ակումբների կազմում հանդես գալն ինձ ավելի ուժեղ ֆուտբոլիստ է դարձրել: Վեց տարի առաջ, երբ հեռացա ակումբից, երիտասարդ էի: Հիմա վերադարձել եմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ դառնալ լիգայի լավագույն հարձակվողներից մեկը»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է ABC 4 Sports-ը: