Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է մոսկովյան ակումբում իր դժվարությունների մասին՝ նշելով.

«Սպարտակում» որքան հաջող էի խաղում, այնքան վատանում էր վերաբերմունքն իմ հանդեպ: Թիմում շատ հազվադեպ էր ընտանեկան մթնոլորտ լինում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Deseret News-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերին: