Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

 

Արագածոտնի մարզի Միրաք գյուղից ահազանգ է ստացվել հիվանդանոց, որ 2-ամյա մի երեխա արդեն մի քանի օր է՝ ջերմում է և անհրաժշտ է, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն, քանի որ ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Օպերատիվ է գործել թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր «Բուրան»-ով նախ՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Միրաք գյուղի վարչական շրջանի սկզբնամասից երեխային և նրա մորը՝ Կարինե Իբոյանին 3 կմ տեղափոխել են մայրուղում սպասող շտապ օգնության ավտոմեքենայի մոտ, որտեղ բժիշկները Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանի գլխավորությամբ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ հետո շտապ օգնության մեքենան երեխային ու մորը տեղափոխել է Ապարանի բժշկական կենտրոն:

 

 

Փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում, ինչպես նաև բժիշկների կատարած ճիշտ աշխատանքի շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Պարզապես մի քանի օր երեխան կմնա բժիշկների հսկողության տակ: 

Մանրամասն՝ shamshyan.com-ում