Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը՝ թողնելով դրանք «B+» մակարդակի վրա, կանխատեսումը՝ կայուն։

 

Ինչպես տեղեկանում ենք Fitch Ratings -ի պաշտոնական կայքից, Հայաստանի գերակա արտարժութային չապահովված պարտատոմսերի վարկանիշն հաստատվել է «B+» մակարդակի վրա, «երկրի շեմի» վարկանիշը հաստատվել է «BB-», իսկ արտարժույթով թողարկողի կարճաժամկետ վարկանիշը՝ «B» մակարդակի վրա։ Նույն վարկանիշները Fitch Ratings-ը Հայստանին շնորհել էր նաև 2015թ. հուլիսին։