Անկախ երկար թռիչքներից, եթե Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանամ, ապա կմեկնեմ և կխաղամ հավաքականի կազմում: Այս մասին ամերիկյան KUTV հեռուստաալիքի եթերում ասել է «Ռեալ Սոլթ Լեյքի» նորեկ Յուրա Մովսիսյանը:
«Եթե հրավեր ստանամ հավաքականից, անպայման կշարունակեմ հանդես գալ այնտեղ: Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից է, որ պատահել է իմ կյանքում: Այնպես որ, եթե հրավիրվեմ, կմիանամ թիմին»,- ասել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում կխաղա վարձավճարով՝ մինչ 2016թ-ի դեկտեմբերի 1-ը: