Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը երեկ՝ հունվարի 25-ին, չի մասնակցել «Տոսնոյի» դեմ ընկերական խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Ֆուտբոլիստի՝ խաղին չմասնակցելուն անդրադարձել է թիմի մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն:
«Մանուչարյանը ծավալուն աշխատանք է կատարում, և մենք շատ զգույշ ենք ֆուտբոլիստի առողջության և ինքնազգացողության նկատմամբ: Անցանկանալի վնասվածքից և Էդգարին կորցնելուց խուսափելու համար նրան որոշակի ծավալի աշխատանք են հանձնարարել: Այդ պատճառով բժշկական շտաբի հետ որոշում կայացրեցինք, որ նպատակահարմար չէ Մանուչարյանին օգտագործել այդ խաղում։ Էդգարին հանգստանալու հնարավորություն տվեցինք, որպեսզի երկրորդ շրջանում նա ամբողջովին լծվի աշխատանքին»,- թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է մարզիչը: