Ռուսաստանի տնտեսությունն առաջիկա երկու տարում դժվարին ժամանակներ Է ապրելու. նավթի գները կմնան ցածր, արեւմտյան պատժամիջոցներն, ամենայն հավանականությամբ, ամբողջովին չեն վերացվի, իսկ ռուբլու պահվածքը դժվար կանխատեսելի կլինի: Այս պայմաններում կառավարությունն ստիպված կլինի դիմել բյուջեի կրճատման, ծախսել պահուստային հիմնադրամները եւ նույնիսկ քննարկել հարկերի բարձրացման հարցը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ՌԴ-ի ֆինանսների նախկին նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:

 

 

Բայց այս բոլոր միջոցները չեն օգնի տնտեսությունը հարմարեցնելու նոր պայմաններին, եթե իշխանությունները չիրականացնեն կառուցվածքային բարենորոգումներ, հայտարարել Է Կուդրինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

 

 

Ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը, որն իր պաշտոնից զրկվեց Դմիտրի Մեդվեդեւի բյուջետային քաղաքականության քննադատությունից հետո, ով, լինելով ՌԴ-ի նախագահ, հայտարարել Էր երկրի ռազմական ծախսերի ավելացման մասին, չի բացառել, որ 2016-ի բյուջեն կրճատելիս, որի մասին արդեն կառավարությունը հայտարարել Է, չի հաջողվի խուսափել նաեւ պաշտպանական եւ սոցիալական ծախսերի նվազեցումից: