Կանադացին իր արհեստական աչքի մեջ տեղադրել է մինի-տեսախցիկ և այժմ ինքն իրեն Eyeborg է կոչում: Լրագրող և ռեժիսոր Ռոբ Սփենսը ինը տարեկան հասակում մասամբ կորցրել է իր տեսողությունը դժբախտ պատահարի հետևանքով: Որպես հետևանք՝ տղամարդու աջ աչքը կուրացել է: Սփենսը երկար տարիներ մտածում էր այն տեսախցիկով փոխարինելու գաղափարի շուրջ:
Կանադացու խոսքով՝ այժմ նա կարող է տեսանյութ նկարահանել կամ հարցազրույց վերցնել առանց նկարահանման անձնակազմի օգնության: Նա նույնիսկ չունի որևէ սարքավորման կարիք, որի վրա տեսանյութ է ձայնագրվում:
Ցավոք սրտի, աչք-տեսախցիկը դեռևս կատարյալ չէ և կարող է աշխատել ոչ ավելի քան երեք րոպե, այնուհետև գերտաքանում է, գրում է Mirror-ը: