«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
- Պարոն Ավետիսյան, Դուք ներկա եք եղել ԳյումրիումՍերժ Սարգսյանի նախընտրական այցելությանը:Հանդիպումներից հետո ռեստորանում ճաշկերույթիժամանակ Գյումրիի քաղաքապետ ՍամվելԲալասանյանին թույլ չեն տվել, որ նա Ս. Սարգսյանի հետնույն սեղանի շուրջ նստի: Ս. Բալասանյանն էլվիրավորված լքել է ճաշկերույթը: Ի՞նչն է եղել նրանկատմամբ այդ վերաբերմունքի պատճառը:
- Նման բան չի եղել, որ թույլ չեն տվել: Ինչպես միշտ, ցանկացած պաշտոնական ճաշկերույթների ժամանակ նախագահի արարողակարգային բաժինն է որոշում, թե ով որտեղ նստի: Եվ նախօրոք բոլորին զգուշացնում են: Այնպես չէ, որ նա ուզեցել է ինչ-որ տեղ նստել, թույլ չեն տվել:
- Այդ դեպքում նա ինչո՞ւ է լքել խնջույքը:
- Դա իրենից հարցրեք, թե ինչու է թողել-գնացել: Նա նախագահին ուղեկցել է մինչև այնտեղ, բոլորը նստել են, ինքը գնացել է:
- Ասում են, որ Ս. Բալասանյանը վիրավորվել է այդ վերաբերմունքից:
- Ո՜չ, այդպես չի եղել: Նախագահի արարողակարգից մեզ բոլորիս նախօրոք զգուշացրել են, թե ով որ սեղանին է նստելու:
- Այո, և այնպես են դասավորել, որ Գյումրիի քաղաքապետին իրենից պաշտոնով շատ ավելիցածր մարդկանց հետ են տեղ հատկացրել, ինչը նման դեպքում ընդունված չէ ևվիրավորական է համարվում:
- Ճիշտն ասած, չեմ կարծում, որ սեղանակիցներին կարելի է պաշտոնով ցածրի ու բարձրի բաժանել: Սեղանակիցը սեղանակից է: Պատգամավորների մի մասը նախագահի սեղանին են նստել, մի մասն էլ կողքի սեղանին: Հիմա կարելի՞ է ասել, որ այդ պատգամավորները բարձր ու ցածր են:
- Քանի որ ԲՀԿ-ն որևէ թեկնածուի չի պաշտպանում, իսկ Ս. Բալասանյանը հայտարարել է, որՍ.Սարգսյանին է պաշտպանում, ասում են, որ այս առումով նրա հարաբերությունները նախվատացել են Գագիկ Ծառուկյանի հետ, հիմա էլ ասում են, թե Ս. Սարգսյանը նրան նախկինինման չի ընդունում:
- Այդ մասին չգիտեմ: Համենայնդեպս, ինձ հետ նույն սեղանին նստած են եղել նաև Շիրակի մարզի ԲՀԿ պատգամավորները՝ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը:
- Այս երկու պատգամավորները նույնպե՞ս սատարելու են Ս. Սարգսյանին:
- Այո՜:
- Պարզապես ընտրելո՞ւ են, թե՞ սատարելու են:
- Ասում եմ, որ սատարելու են և սատարում են: Նրանցից ամեն մեկն էլ փորձում է իր լուման ունենալ: Ի՞նչ վատ է, ինչո՞ւ եք դուք վատ զգում:
- Ս. Սարգսյանին սատարելը կոնկրետ աշխատանքո՞վ են անում:
- Այո՜, մարդիկ աշխատում են, մեզ հետ հանդիպում են, հարցեր են քննարկում: Մենք նրանց ակտիվների հետ ենք շփվում և համագործակցում: Դա սատարել չէ՞:
- Այսինքն' ԲՀԿ-ում թեկուզև առանձին-առանձին, բայց սատարում են Ս. Սարգսյանին:
- Չէի ասի, թե ԲՀԿ-ն, համենայնդեպս այն, ինչ մեր մարզում կա, ասում եմ: Այո՜, մեր մարզի ԲՀԿ-ական պատգամավորները մեզ այդ հարցում օգնում են:
- Բայց կոնկրետ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը պարզապես ընտրելու է Ս.Սարգսյանին և ոչ թե սատարելու է նրան:
- Ես հիմա Ձեզ ասում եմ, որ մենք նրանց հետ համագործակցում ենք: Հիմա դուք կգրեք, թե սատարում են, համագործակցում են, դա ձեր գործն է: Ես ասացի այն, ինչ որ կա:
- Իսկ հավանական համարո՞ւմ եք կամ նրանց կողմից ցանկություն նկատե՞լ եք, որնախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:
- Չեմ կարող ասել, թե ընտրություններից հետո ինչ կլինի: Այդ թեման մենք չենք քննարկել: Մենք հիմա քննարկում ենք միայն նախագահական ընտրությունների հետ կապված ցանկացած թեմա:
- «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի կատարածայցի ժամանակ էլ բավականին շատ մարդ էր հավաքվել: Փաստորեն, Գյումրիումշարունակում են գերակշռել ընդդիմադիր հայացքները:
- Եթե թատրոնի դահլիճը լցվում է, դա շա՞տ է: Այս ընթացքում մեր կողմնակիցներն այդ դահլիճը մի քանի անգամ են լցրել: Մարդիկ գնացել են Րաֆֆիին լսելու, ի՞նչ է եղել:
- ԲՀԿ-ն անցած տարվա խորհրդարանական ընտրություններին Գյումրիում հաղթեց ՀՀԿ-ին:Ձեր կարծիքով' այդ կուսակցության ընտրողներն այս անգամ ո՞ւմ են ընտրելու: Չէ՞ որիրենք թեկնածու չունեն:
- Չեմ կարող ասել: Մի մասը հավանաբար մեր թեկնածուին են ընտրելու: Ի վերջո, այնտեղ վերջին տարիներին հսկայածավալ աշխատանք ենք արել:
- Այդ դեպքում ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններին չկարողացաք հաղթել:
- Ոչինչ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մրցակցություն կար, կար թեկնածուի գիտենալ-չգիտենալու խնդիր: Պետք չէ նույնացնել:
- Ս. Սարգսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ ասել էր, թե ինքը «տոկոսներ է խփելու»:Ինչպե՞ս եք պատրաստվում այդ տոկոսները «խփել»:
- Մենք չենք պատրաստվում խփել, մենք պատրաստվում ենք մեր աշխատանքով անել այն, ինչ որ պետք է:
- Այդ դեպքում նախագահն ինչո՞ւ է այդպես ասել:
- Նախագահն ասել է՝ հաշվի առնելով իր թիմի աշխատանքը:
- Այսինքն' նախագահի թի՞մն է «խփելով» հավաքում այդ տոկոսները:
- Խփելով չի հավաքելու, աշխատելով է հավաքելու: