Շվեյցարիայի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար փախստականի, ովքեր երկիր են ժամանել 2015 թվականին և ում դիմումը ապաստան տրամադրելու մասին չի բավարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Շվեյցա րիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը: «Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, սակայն նրանց թիվը կարող է աճել մինչև 80 հազարի»,- ասել է նախարարը:
2015 թվականին 9.8 մլն բնակչություն ունեցող Շվեյցարիա է ժամանել շուրջ 163 հազար փախստական, որոնցից ավելի քան 35 հազարը Աֆղանստանից ժամանած դեռահասներ են առանց ծնողների: Փախստականներից միայն 20 տոկոսի մոտ են եղել փաստաթղթեր:
Փորձագետների կարծիքով' ապաստան խնդրող երիտասարդները հաճախ կոծկում են իրական տարիքը, քանի որ Շվեյցարիայում դեռահասներին ավելի հեշտ է ստանալ բնակության իրավունք: