Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է կարճատև արձակուրդ անցկացնել Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
«Պետության ղեկավարը որոշեց կարճատև արձակուրդ անցկացնել Սոչիում»,- Էյսմոնտի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
Սոչիում մնալու որոշումը Բելառուսի նախագահն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպումից հետո: Դրա ընթացքում Լուկաշենկոն և ռուսական կառավարության ղեկավարը ոչ պաշտոնական պայմաններում քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործընկերության, ինտեգրացիոն գործակցության և միջազգային օրակարգի հարցերը: