Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Լրագրողներից մեկը քաղաքական գործիչներին մեղադրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստեղծելու մեջ. փոխանցում է LifeNews-ը:
Հայտնի է, որ մամուլի ասուլիսի ժամանակ դիվանագետները գնացել են դեպի ելք և այդ պահին լրագրողը կանգնել ու բղավել է. «Դուք եք ստեղծել ԻԼԻՊ-ը»: Ականատեսների խոսքով՝ նրա ձեռքում նույն գրությամբ պաստառ է եղել:
Դեպքից հետո լրագրողին շրջապատել են իրավապահները: Հաղորդվում է, որ ձերբակալված կինն աշխատում էր իտալական պարբերականներից մեկում: