ԱՄՆ-ում արձանագրվել է Զիկա վիրուսի՝ մարդուց մարդու փոխանցման առաջին դեպքը, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

 

 

Հիվանդությունը հայտնաբերվել է Թեքսասի նահանգում՝ Դալաս քաղաքում:

 

 

Ենթադրվում է, որ վարակումը տեղի է ունեցել սեռական ճանապարհով, այլ ոչ թե մոծակի խայթոցից: Հիվանդն ախտահարվել է հիվանդ մարդու հետ սեռական հարաբերությունից հետո, որը վերադարձել էր մի երկրից, որտեղ վիրուսն ակտիվ է:

 

 

ԱՄՆ-ում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Վիրջինիա նահանգի բնակչի մոտ, ով վերջերս է վերադարձել մի երկրից, որտեղ վարակի առկայությունն է գրանցվել: