Վաշինգտոնում միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բյուջեի նախագծի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ գեներալ-մայոր Ջեյմս Մարտինի ինքնազգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սպան վատ ինքնազգացողությունից բողոքել է դեռևս միջոցառումից առաջ, սակայն F-35 կործանիչի ֆինանսավորման չափերի մասին լրագրողի հարցը նրա վիճակն ավելի է վատացրել:
Գեներալը շտապ հոսպիտալացվել է: Այժմ նրա վիճակը կայուն է: Նախնական տվյալներով՝ սպա Մարտինը կորցրել է գիտակցությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրա ճնշումը կտրուկ բարձրացել է: