ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը այսօր սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Մոսկվայի հատուկ կարդիոլոգիական կլինիկաներից մեկը: Դերասանին հիվանդանոց տեղափոխել է կինը: Բժիշկները, լսելով հայտնի այցելուի գանգատները, նրան անմիջապես ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այնտեղ էլ բժիշկները նրան հետազոտության են ենթարկել: Այս մասին գրում է LifeNews-ը:
«Ջերմություն, հարբուխ, շնչառական սուր վարակ,- պատմել է դերասանի կինը՝ Վիտալինան: Բանն այն է, որ երբ բարձրացել է Ջիգարխանյանի ջերմությունը, մենք միշտ էլ պառկել ենք հիվանդանոցում: Նա հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ»:
80-ամյա Ջիգարխանյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն: