Թուրքիայի արևմուտքում գտնվող Աֆիոն քաղաքի դատարանը տեղացի լրագրողուհի Խիլյալ Քալաֆաթին 28 ամսվա ազատազրկման է դատապարտել՝ Twitter-ում արված գրառումների պատճառով, որոնք, դատարանի կարծիքով՝ անարգում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Hurriyet թերթը:
2015 թվականի մարտի Քալաֆաթը Twitter-ում քննադատել է Էրդողանին և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը՝ Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի հետ բանակցությունների համար, ով ցմահ ազատազրկման է դատապարտված: Այդ գրառումն ավելի ուշ հեռացվել է նրա կողմից, թեև դատախազությունն արդեն հասցրել է հետաքննություն սկսել լրագրողուհու դեմ:
Քալաֆաթի կարծիքով՝ նա որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել, և նա քննադատել է իշխանություններին, քանի որ անընդունելի է համարում ահաբեկչական կազմակերպությունների հետ բանակցությունները: