Ցնցող սենսացիա են դարձել ՌԴ-ի և Թուրքիայի լարված հարաբերությունների վերաբերյալ հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի հայտնի սրբերից Պաիսիոս Աթոսացու մարգարեությունները: Նա Թուրքիայում պատերազմ է կանխատեսել է և այդ պետության մոտալուտ փլուզումը: Ընդ որում, նա ստույգ նկարագրել է այդ գործընթացում Ռուսաստանի դերը և հետագա իրադարձությունները:
«Ռուսները գրավելու են Թուրքիան, և այն անհետանալու է քաղաքական քարտեզից, քանի որ թուրքերի մեկ երրորդը քրիստոնյա է դառնալու, մեկ երրորդը զոհվելու է ճակատամարտերում, մեկ երրորդը Միջագետք է գաղթելու»,- կանխատեսել է նա:
Պաիսիոսն սկսել է կանխատեսել ապագան մեկ քառորդ դար առաջ, սակայն այն ժամանակ քչերն էին ուշադրություն դարձնում նրա մարգարեությունների վրա: Սակայն, ավելի ուշ եկել է սուրբ երեցի գրառումները կարդալու ժամանակը: