Ռուբլին արագ տեմպերով է աճում այն բանից հետո, երբ Իրանը պատրաստակամություն է հայտնել կրճատել նավթարդյունահանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' gazeta.ru-ն տեղեկացնում է, որ այդ մասին վկայում են աճուրդների տվյալները:
Մոսկվայի ժամանակով 19:12-ին եվրոյի փոխարժեքը ընկել է 3,9 կոպեկով և կազմել 84,172 ռուբլի: Դոլարի փոխարժեքը իջել է 2,47 կոպեկով և կազմել 75,567 ռուբլի: