Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), ըստ Hetq-ի, ուղիղ 1 տարի առաջ այս օրը գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում:
Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսանը:
«Այդ հաշիվը բացել է Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, և ես ոչ մի կապ չունեմ այդ հաշվի հետ: Սկզբից պայմանավորվածություն է եղել, որպեսզի այդ հաշիվն ստեղծվի ֆակուլտետի գործունությանն աջակցելու համար, թե այնուհետև ինչ է եղել, ես տեղեկություն չունեմ»,- իր անվան շուրջ հասունացած սկանդալի մասին այսպես արտահայտվեց Ռադիկ Մարտիրոսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցին, թե չի՞ ուզում արդյոք վերացնել իր անվան կապն այդ հաշվի հետ, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց.
«Ես խոսել եմ ֆակուլտետի դեկանի հետ, որ նրանք հետաքրքրվեն, հետամուտ լինեն և կարողանան պարզել, ընդ որում՝ այդտեղից էլ պարզ կլինի, թե որևէ մի անգամ ես առնչություն ունեցե՞լ եմ այդ հաշվի հետ, որևէ գործարք կատարե՞լ եմ, թե՞ ոչ: Այսինքն՝ գումար վերցնել կամ դրե՞լ եմ: Այդ գումարները Շահեն Սրբազանն իր անձնական միջոցներից պետք է դներ»:
Ստորև առաջարկում ենք դիտել տեսանյութը.